Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբ

Աննա Կոստանյան 15.01.2025 - 18:18
15.01.2025 - 18:18 դիտում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ