Ինձ հուզեցին նրանց ուժն ու քաջությունը. Կանադայի ԱԳ նախարարը՝ արցախցի կանանց հետ հանդիպման մասին

Աննա Կոստանյան 27.10.2023 - 13:15
27.10.2023 - 13:15 դիտում

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված կանանց հետ, ինչի վերաբերյալ հրապարակում է արել X սոցկայքում:

«Ինձ համար կարևոր էր լսել և սովորել էթնիկ հայ կանանցից, որոնք փախել են Լեռնային Ղարաբաղից: Ինձ հուզեցին նրանց ուժն ու քաջությունը։ Կանադան կշարունակի կանգնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի  կողքին և կաջակցի նրանց անվտանգ վերադարձի իրավունքին», – գրել է նա:

Нет описания.Нет описания.Нет описания.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ