Ինդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը:
«Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ցունամիի վտանգ չկա: