Ինդոնեզիայի ափերի մոտ 280 զբոսաշրջիկ տեղափոխող լաստանավ է այրվել

20.07.2025 - 23:17 դիտում

Ինդոնեզիայի ափերի մոտ 280 ուղևոր տեղափոխող KM Barcelona VA լաստանավը հրդեհվել է: Մարդիկ ստիպված են եղել ջուրը ցատկել՝ կրակից խուսափելու համար, հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով Մանադո որոնողափրկարարական գրասենյակին։Զոհերի և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան՝ փրկարարական գործողությունը շարունակվում է։ Դեպքի վայր է ուղարկվել երեք նավ։Զբոսանավն ուղևորվում էր Տալաուդ կղզիներից դեպի Մանադո, երբ հրդեհվել է Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ