Իմ որոշումը մեկն էր՝ ես հետ չեմ նայելու. Հռիփսիմե Խուրշուդյան

22.04.2023 - 23:57 դիտում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի պարգևատրման արարողությունից՝  մեջբերելով մարզուհու հետևյալ խոսքերը.

«Իմ որոշումը մեկն էր՝ ես հետ չեմ նայելու։ Երբեք։ Միայն առաջ։ Այո՛, հետևում ես այնքան բան ունեի թողած՝ արժեքավոր, կարևոր, բայց ես հասկացա՝ եթե մտածեմ միայն անցյալի մասին, ոտքի չեմ կանգնի։ Իսկ ես նույն Հռիփսիմեն եմ՝ ուժեղ, չկոտրվող, ես չեմ հանձնվում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ