Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ. Ա. Հարությունյան

Հրաչ Սահակյան 10.10.2020 - 19:53
10.10.2020 - 19:53 դիտում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է՝ «

Սիրելի՛ հայրենակիցներ
Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992թ-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին…
Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:
Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ եղբայրներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:
Ննջիր խաղաղությամբ…»

Սիրելի՛ հայրենակիցներՄեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն…

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Samstag, 10. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ