Իմ այցի նպատակն է հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին. Աննիկեն Հյութֆիլդտ

Աննա Կոստանյան 18.10.2022 - 16:27
18.10.2022 - 16:27 դիտում

Իմ այցի նպատակն է նախևառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը:

«Ունեցանք ծավալուն քննարկումներ ՀՀ ԱԳ նախարարի հետ, վերահաստատեցի Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատմանը և տարածքային ամբողջականության պահպանմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում»,- ասաց Հյութֆիլդտը:

Նա նշեց, որ անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ