Իլոն Մասկը հայտարարել է պետական աշխատանքից հեռանալու մասին

Աննա Կոստանյան 29.05.2025 - 13:11
29.05.2025 - 13:11 դիտում

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ լքում է հատուկ պետական ծառայողի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում:

«Հատուկ պետական ծառայողի պաշտոնում իմ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ շռայլ ծախսերը կրճատելու հնարավորություն ընձեռելու համար»,- նշել է Մասկը:

Թրամփի վարչակազմում Մասկը ղեկավարում էր կառավարության արդյունավետության վարչությունը, որը ստեղծվել էր կառավարության ծախսերը կրճատելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ