Ի՞նչ օրակարգով Լավրովը կգա Հայաստան

Աստղիկ Խաչատրյան 20.05.2025 - 19:29
20.05.2025 - 19:29 դիտում
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է հայտնել մայիսի 21-ին Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգի մասին:
Ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Կքննարկվեն երկկողմ գործակցության հարցեր։ Արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, կանդրադառնան այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարներին։
Ակնկալում ենք, որ Սերգեյ Լավրովի այցը Երևան կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, փոխըմբռնման աճին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Լավրովը նաև ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում:
Հիշեցնենք՝ Լավրովը Հայաստան է ժամանելու մայիսի 20-21-ին։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ