Ասֆալտապատում, սալապատ մայթեր, լուսավոր փողոցներ. Մարալիկում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների շարքը կարելի է անվերջ թվել:Վերջին 2 տարիներին Անի համայնքում սուբվենցիոն, հրատապ, համայնքային բյուջեով և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ավարտված ու ընթացիկ ծրագրերը շատ են: Միայն Անի համայնքի Մարալիկ քաղաքում նշված ժամանակահատվածում տեսանելի փոփոխությաններ կան,- նշում է համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը: Անցնող տարում ավարտին են հասցվել պետություն- համայնք համագործակցությամբ մի շարք ծրագրեր: Սեփական տների կոյուղիներից մինչև շենքերի տանիքների խնդիրներ են լուծվել: