Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

24.12.2022 - 17:51 դիտում

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից հետո»,- գրել է Բորելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ