Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան

Աստղիկ Խաչատրյան 24.09.2024 - 20:42
24.09.2024 - 20:42 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ համաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը՝ նշելով, որ հանդիպման պայմանավորվածությունը նախնական է և հստակ օր դեռևս որոշված չէ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ