Ժիրինովսկին չի մահացել

Աննա Կոստանյան 25.03.2022 - 13:12
25.03.2022 - 13:12 դիտում

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը։

ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Վոլոդինն ասել է, որ Ժիրինովսկին իսկապես առողջական ծանր վիճակում է, և նրան շուտափույթ ապաքինում է մաղթել:

«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ։ Նա ողջ է։ Նրա վիճակն իսկապես ծանր է։ Նրան այսօր համակարգչային տոմոգրաֆիա են արել»,-ասել է Վոլոդինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Mash թելեգրամյան ալիքը տեղեկացրել է, որ Ժիրինովսկին մահացել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ