Ժաննա Անդրեասյանը հրապարակել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին աջակցության ծրագրերը

10.02.2024 - 18:52 դիտում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորվել են աջակցության հետևյալ ծրագրերը․
– բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է.
– բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան մասնակցել աշնանը նախատեսված կամավոր ատեստավորման գործընթացին, կկարողանան ատեստավորումից առաջ մասնակցել պետության կողմից ֆինանսավորվող վերապատրաստմանը․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է.
– այն ուսուցիչները, որոնք ցանկանում են ավելի արագ մեկ անգամ ևս ատեստավորվել և հաջող արդյունքի դեպքում շարունակել ուսուցչի աշխատանքը, արդեն վաղվանից մինչև փետրվարի 21-ը կկարողանան հայտ ներկայացնել և մասնակցել այդ նպատակով մարտին կազմակերպվելիք ատեստավորմանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ