ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանը, անվտանգության ապահովմանը, գնահատման նոր համակարգի առանձնահատկություններին, աշակերտների ներգրավվածության խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT։
