Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը Կութի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Աստղիկ Խաչատրյան 12.05.2023 - 20:04
12.05.2023 - 20:04 դիտում

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ