Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 25․71 տոկոսը. ԿԸՀ

Աստղիկ Խաչատրյան 14.11.2021 - 16:04
14.11.2021 - 16:04 դիտում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները:

Ժամը 14։00-ի դրությամբ

Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 243-ը կամ 38․69 տոկոսը։

Իջևանում՝ 33 090 ընտրողից 5629-ը կամ 17,01 տոկոսը։

Ստեփանավանում՝ 13 333-ից 2572 ընտրող կամ 19,29 տոկոսը։

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 92-ը կամ 13,55 տոկոսը։

Արզնի համայնքում՝ 2052 ընտրողից 234-ը կամ 11,40 տոկոսը:

Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 20 770-ը կամ 25․71 տոկոսը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ