Ժամը 13:30-ից սկսած ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխից մոտ 2 կմ հեռավորության վրա. 21:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է

Աստղիկ Խաչատրյան 17.07.2021 - 21:40
17.07.2021 - 21:40 դիտում

Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ