Ժամը 11:00-13:00-ը Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել է հրադադարի ռեժիմը․ ՀՀ ՊՆ

Աննա Կոստանյան 11.05.2023 - 13:38
11.05.2023 - 13:38 դիտում

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ