Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա

Աստղիկ Խաչատրյան 11.05.2023 - 08:55
11.05.2023 - 08:55 դիտում

Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ