Ժամանակն է, որ ունենանք նախագիծ և երկրի կառուցումը իրականացնենք ըստ դրա․ վարչապետ

7.05.2025 - 18:00 դիտում

Հողամասերի պարագծերի ճշգրտությունը մեծ խնդիր է, մեծ խնդիր են նաև ինքնակամ շինությունները։

Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Այդ պրակտիկ հարցը ինձ նաև հայեցակարգային հետևությունների է բերում: Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին տարբեր առիթներով քննարկումներում ասում եմ, որ ՀՀ բնակելի տների մեծ մասը կառուցվել է առանց նախագծի, և Իրական Հայաստանի գաղափարախոսության նրբություններից մեկն այն գիտակցումն է, որ ոնց որ թե մենք երկիրը նույնպես, ոնց որ տների մեծ մասը, կառուցել ենք առանց նախագծի, և ժամանակն է, որ մենք ունենանք նախագիծ և երկրի կառուցումը և շինարարությունը իրականացնենք՝ համաձայն ընթացակարգերով անցած և համաձայնեցված նախագծի»,- ասաց վարչապետը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ