Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում նա գրել է. «Այսօր ես ուղղակի բանակցություններ եմ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես ես ասացի հանդիպման ընթացքում, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»:
Today I hosted direct talks between Armenian Foreign Minister @AraratMirzoyan and Azerbaijani Foreign Minister @bayramov_jeyhun. As I conveyed during the meeting, it is time for troops to disengage and diplomats to return to the table. pic.twitter.com/Z6zCGjRm2u
— Secretary Antony Blinken (@SecBlinken) September 20, 2022