Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ ՌԴ-ում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված

Աննա Կոստանյան 15.09.2025 - 17:35
15.09.2025 - 17:35 դիտում

ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»:
«Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 09։00-ը, ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- նշվում է հաղորդագրությունում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ