Ժամանակակից կիբեռլաբորատորիա՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար․ ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը

Աննա Կոստանյան 22.05.2026 - 13:45
22.05.2026 - 13:45 դիտում

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ձևավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որը միտված է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և ոստիկանության տեխնիկական կարողությունների զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը։
Ստացված տեխնիկական միջոցները նախատեսված են էլեկտրոնային տվյալների ուսումնասիրման, մշակման և վերլուծության համար և կնպաստեն վարչության կազմում ստեղծվող կիբեռլաբորատորիայի գործունեության ապահովմանը։
Նոր գործիքակազմը կբարձրացնի կիբեռհանցագործությունների բացահայտման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող այլ հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը և կնպաստի հանրային անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ներդրմանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ