Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու առաջարկին, Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի դրան», – գրել է նա։
Հիշեցնենք՝ ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է ուղիղ բանակցություններ սկսել արդեն հաջորդ շաբաթ։
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի նախագահի առաջարկը լուրջ է անվանել՝ նշելով, որ այն վկայում է համակարտությանը խաղաղ լուծում գտնելու ցանկության մասին։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակներն են վերացնել հակամարտության սկզբնապատճառները և ապահովել Ռուսաստանի շահերը։
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նախագահի ներկայացրած գործողությունների հերթականությանը՝ նախ՝ բանակցություններ հակամարտության սկզբնապատճառների շուրջ, ապա՝ հրադադար։