Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

Աստղիկ Խաչատրյան 15.11.2024 - 20:37
15.11.2024 - 20:37 դիտում

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի, քանի որ դա ԱՄՆ նոր վարչակազմի «մոտեցումն է, նրանց խոստումն ամերիկյան հասարակությանը»:

Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել, և ուկրաինական կողմը հնարավորություն է ունեցել փաստարկված ներկայացնել իր դիրքորոշումը խաղաղության տեսլականի վերաբերյալ: Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Կիևի դիրքորոշման դեմ ԱՄՆ նորընտիր նախագահը ոչինչ չի ասել:

Այն հարցին, թե արդյոք Թրամփը Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցելու պահանջ ներկայացրե՞լ է, Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան անկախ երկիր է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ