Թրամփը և Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի հարցը

Աստղիկ Խաչատրյան 19.09.2025 - 20:28
19.09.2025 - 20:28 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը: Սպիտակ տան ղեկավարն այդ մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում:

«Մենք առաջընթաց ենք գրանցել բազմաթիվ կարևոր հարցերում, ներառյալ առևտուրը, ֆենտանիլի խնդիրըՌուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև TikTok-ի գործարքի հաստատումը»,- ասվում է գրառման մեջ:

Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է հանդիպել իր չինացի գործընկերոջ հետ Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում:

Չինաստանի կառավարությունն իր հերթին առաջնորդների զրույցը որակել է «դրական և անկեղծ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ