Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

Աննա Կոստանյան 14.03.2025 - 18:46
14.03.2025 - 18:46 դիտում

Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում գրել է.

«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես ավարտվի: Բայց հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուսական զորքերով և գտնվում են ծանր ու խոցելի վիճակում։ Ես համառորեն խնդրել եմ նախագահ Պուտինին՝ պահպանել նրանց կյանքը։ Դա սարսափելի կոտորած կլիներ, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Աստված օրհնի նրանց բոլորին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ