Թրամփը պաշտպանության նախարարությունը կվերանվանի պատերազմի նախարարություն

Աննա Կոստանյան 5.09.2025 - 14:56
5.09.2025 - 14:56 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ կստորագրի գործադիր հրամանագիր, որով պաշտպանության նախարարությունը կվերանվանվի պատերազմի նախարարություն, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։

Նրա խոսքով՝ փոփոխությունները կներառեն նաև Պենտագոնի խորհրդակցությունների դահլիճը «Ռազմական թև» անվանափոխելը և նախարարության կայքի ու ցուցանակների փոփոխությունը:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր ռազմական նախարարության անվանումը փոխելու ծրագրերի մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ