Թրամփը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հաջող բանակցությունների մասին

Աստղիկ Խաչատրյան 19.02.2025 - 21:47
19.02.2025 - 21:47 դիտում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում հակամարտող կողմերի հետ բանակցություններ սկսելու համար իր ձեռնարկած միջոցները հակադրել է Ջո Բայդենի՝ որպես պետության ղեկավարի գործողություններին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը ոչ մի ջանք չի գործադրել իրավիճակը կարգավորելու համար, մինչդեռ ինքը՝ Թրամփը, հաջող բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։

Նա հավելել է, որ առանց Վաշինգտոնի մասնակցության Զելենսկին երբեք չի կարողանա խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ