Թվիթերը շուտով կունենա աուդիո և տեսազանգերի գործառույթ. Իլոն Մասկ

Աննա Կոստանյան 10.05.2023 - 16:53
10.05.2023 - 16:53 դիտում

Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ հարթակում շուտով կավելացնեն աուդիո և տեսազանգերի գործառույթ։

«Շուտով կհայտնվի ձայնային և տեսազրույց այս հարթակի յուրաքանչյուր օգտատիրոջ համար, և դուք կկարողանաք շփվել մարդկանց հետ աշխարհի ցանկացած կետից՝ առանց նրանց ձեր հեռախոսահամարը հաղորդելու»,- գրել է Մասկը Թվիթերում։

Մինչև վերջ պարզ չէ՝ զանգերը կհայտնվեն սոցցանցի հավելվածո՞ւմ, թե՞ ամբողջ հարթակում։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կգործարկվի այս գործառույթը:

Մասկը նաև հայտնել է, որ մայիսի 10-ին սոցիալական ցանցում կհայտնվի անձնական հաղորդագրությունների գաղտնագրում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ