Թուրք պաշտոնյան՝ Կարս-Գյումրի երկաթուղու և ռեգիոնալ հարաբերությունների կարգավորման մասին

Աննա Կոստանյան 6.05.2026 - 10:45
6.05.2026 - 10:45 դիտում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Քյուրշադ Զորլուն ելույթ է ունեցել Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) կողմից կազմակերպված «Հեյդար Ալիևը և թյուրքական աշխարհը» թեմայով քննարկմանը:

Զորլուն պնդել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները «Ղարաբյան» պատերազմում «հաղթանակից» հետո հասել են որոշակի մակարդակի:

«Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, նրա մոտեցումը և Հայաստանի հետ ընթացող հարաբերությունները մեր առաջնային օրակարգն են։ Մենք համատեղ աշխատում ենք այս ուղղությամբ և ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասել է նա։

Թուրք պաշտոնյան նաև հիշեցրել է, որ ապրիլի 27-ին Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկմանը նվիրված աշխատանքային խմբի կարևոր նիստ՝ ասելով. «Հավատում եմ, որ այս բոլոր նախապատրաստական աշխատանքները քայլ առ քայլ կրկին կյանքի կկոչվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության բանակցություններին զուգահեռ, երբ դրանք ընթանան մեր ուզած և մեզ արժանի հունով»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ