Թուրք-հունական լարվածություն Էգեյան ծովում

Աննա Կոստանյան 7.01.2026 - 10:19
7.01.2026 - 10:19 դիտում

Հունաստանի լրատվամիջոցները հայտնում են, որ Էգեյան ծովում Նաքսոս և Աշտապալիա կղզիների մոտ դեմ հանդիման են դուրս եկել թուրքական և հունական ռազմանավերը։ Թուրքական ռազմական նավը հունական ռազմանավին բանավոր նախազգուշացում արել՝ տեղեկացնելով, որ հունական ռազմանավը գտնվում է իր իրավասության սահմաններից դուրս։

Հունական ռազմածովային նավը հակադարձել է, որ ինքը գտնվում է մայրցամաքային շելֆի իր իրավազորության տարածքային ջրերում և շարունակել են օպտիկամանրաթելային կապի տեղակայման աշխատանքները։ Նշվում է, որ կարճատև լարումից գետո հետո լարվածության աճ չի արձանագրվել։ Թուրքական և հունական ռազմական նավերը շարունակել են մնալ իրենց զբաղեցրած ջրերում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ