Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Դոնբասում պատերազմի համար. սիրիացի պաշտոնյա

Գոհար Ստեփանյան 12.04.2021 - 23:10
12.04.2021 - 23:10 դիտում

Թուրքիան պատրաստվում է հիմա էլ սիրիացի վարձկաններ ուղարկել Ուկրաինա՝ Դոնբասի դեմ պատերազմին մասնակցելու համար: Այս մասին Twitter-ում հայտարարել է Սիրիայի արդյունաբերական միության նախագահ Ֆերես Շեհեբին:

«Շատ շուտով մենք կտեսնենք տխրահռչակ «սիրիացի ապստամբներին», որոնք Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ: Թուրքիան Հյուսիսային Սիրիայում գրոհայինների հավաքագրման նոր գրասենյակներ է բացել, ինչպես Լիբիայի և Ադրբեջանի դեպքում»,- գրում է Շեհեբին՝ վստահ, որ դա արվում է Արևմուտքի թողտվությամբ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ