Թուրքիան սահմանափակել է մի քանի սոցիալական ցանցերի հասանելիությունը

Աննա Կոստանյան 19.03.2025 - 12:04
19.03.2025 - 12:04 դիտում

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բերման ենթարկելուց հետո Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են սոցիալական ցանցերի մի քանի հարթակի հասանելիությունը։ Այս մասին հայտնում է NetBlocks ինտերնետ մոնիթորինգի միջազգային ծառայությունը X-ում։

Նրա տվյալներով՝ սահմանափակվել է YouTube վիդեոհոսթինգի, X, TikTok սոցիալական ցանցերի, ինչպես նաև Instagram-ի աշխատանքը երկրում: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը Իմամօղլուի և ավելի քան 100 այլ անձանց դեմ մեղադրանք է առաջադրել կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկիչների հետ համագործակցության համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ