Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Աննա Կոստանյան 28.10.2020 - 15:01
28.10.2020 - 15:01 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին Aysor.am-ի փոխանցմամբ, նա ասել է չորեքշաբթի՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք դրական բանակցություններ ենք վարել Պուտինի հետ: Մանրամասն քննարկել ենք Ղարաբաղը: Մենք ասել ենք՝ եկեք արդեն այս ամենն ավարտենք Կովկասում: Եթե ցանկանում եք, ապա մենք միասին կարող ենք քայլեր ձեռնարկել և խոսել կողմերի հետ: Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել՝ կարգավորելո՞ւ ենք խնդիրը, թե՞ ոչ», – ասել է Էրդողանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ