Թուրքիան հաջողությամբ հաղթահարել է ընտրական ամենակարևոր գործընթացներից մեկը․ Էրդողան

3.06.2023 - 20:44 դիտում

Թուրքիան հաջողությամբ հաղթահարել է իր պատմության ընտրական ամենակարևոր գործընթացներից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախագահական համալիրում ելույթ ունենալով 78 երկրների ներկայացուցիչների առաջ։

«Շնորհակալ եմ բնակչությանը վստահության համար։ Պատրաստ ենք ծառայելու Թուրքիայի 85 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, ազգային պատկանելությունից և կրոնից։ Հանրապետության հիմնադրման 100-ամյակին մեզ առավել քան երբևէ միասնություն է պետք: Ընդդիմությանը կոչ եմ անում հարգել ժողովրդի կամքը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ «երկրի ժողովրդավարությունը կամրապնդվի Սահմանադրության նոր խմբագրության և գործող հիմնական օրենքից հրաժարվելու շնորհիվ, որը ռազմական հեղաշրջման արդյունք է»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ