Թուրքիան կամրագրի իր ծովային տարածքների սահմանները

Աննա Կոստանյան 18.05.2026 - 10:32
18.05.2026 - 10:32 դիտում

Թուրքիայի կառավարությունը պատրաստում է «Թուրքական ծովային օրենքի» նախագիծ, որով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել երկրի տարածքային ջրերի սահմանները։ Ըստ նախագծի՝ Սև և Միջերկրական ծովերում Թուրքիայի տարածքային ջրերը կհաստատվեն 12 ծովային մղոն, իսկ Էգեյան ծովում՝ 6 ծովային մղոն։

Նախաձեռնությունը քննարկման է դրվել այն ֆոնին, երբ Հունաստանի և Կիպրոսի քայլերը հետզհետե սկսել են անհանգստություն առաջացնել Անկարայում։ Օրինագիծը նախատեսվում է ներկայացնել Թուրքիայի խորհրդարան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ