Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Աննա Կոստանյան 11.03.2025 - 11:11
11.03.2025 - 11:11 դիտում

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ամենամյա զորավարժություններին, որոնք ստուգում են դաշինքի զինված ուժերի և նրանց դաշնակիցների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում։

Այս մասին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացել է կիրակի՝ մարտի 9-ին։ Ավելի վաղ՝ փետրվարի վերջին, հանդիպում է կայացել Իսրայելի աշխատանքային խմբի և զորավարժությունների նախապատրաստման համար պատասխանատու կոմիտեի և բուլղարական պատվիրակության միջև։

Գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ՆԱՏՕ-ի զորավարժություններին Իսրայելի պաշտպանության բանակի մասնակցության նկատմամբ:

Թուրքիայի դիրքորոշումը կտրել է տարածաշրջանային կարևոր զորավարժություններին մասնակցելու Իսրայելի ճանապարհը։

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։

Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ