Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Աստղիկ Խաչատրյան 27.02.2024 - 20:40
27.02.2024 - 20:40 դիտում

Թուրքիայի Չանաքքալե նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Թուրքիայի Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Բեյփինար գյուղի մոտակայքում՝ մոտ 7 կմ խորությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ ցնցումները զգացվել են նաև Թեքիրդաղի և Ստամբուլի նահանգներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ