Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար

Աննա Կոստանյան 29.11.2023 - 15:49
29.11.2023 - 15:49 դիտում

Հարավային Կովակսի և Վաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է Թուրքիայում հայ-ադրբեջանական կարգավորման հարցը քննարկելու մասին: Նա այդ մասին գրել է X-ում:

«Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո կրկին վերադարձա Բրյուսել։ Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը», – գրել է ԵՄ պաշտոնյան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ