Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Աննա Կոստանյան 4.06.2024 - 16:29
4.06.2024 - 16:29 դիտում

Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Երկու օդաչուներն էլ զոհվել են:

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Ինքնաթիռը, որը օդ է բարձրացել Կայսերիի 12-րդ ավիաբազայից՝ ուսումնամարզական թռիչք իրականացնելու նպատակով, կործանվել է անհայտ պատճառներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ