Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

Աննա Կոստանյան 27.02.2023 - 15:23
27.02.2023 - 15:23 դիտում

Այսօր Թուրքիայում գտնվող Մալաթիա քաղաքից ութ կիլոմետր հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով, նախնական տվյալներով, մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել, 25 շենք է ավերվել, հայտնում է TRT Haber-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:04-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6,9 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ լույս փետրվարի 6-ը 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, այն զգացվել է նաև Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ