Թուրքիայում մարդատար ավտոբուս է կողաշրջվել

Աննա Կոստանյան 1.07.2024 - 14:38
1.07.2024 - 14:38 դիտում

Հուլիսի 1-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգից դեպի արևմտյան Իզմիր նահանգ ուղևորփոխադրում իրականացնող ավտոբուս է վթարվել:

Վթարը տեղի է ունեցել Աֆյոնքարահիսար-Ուշաք ավտոճանապարհին: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ճամփեզրին գտնվող երկաթե պատնեշին:

Մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 11 մարդ: Նրանք տեղափոխվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, ժանդարմերիայի և Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիաճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումներ: Երթևեկությունն իրականացվում է միակողմանի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ