Թուրքիայում անտառային հրդեհները չեն դադարում: Երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ Թուրքիայի երեք նահանգներում ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել: Խոշոր հրդեհներ են հատկապես Իզմիրում, Մանիսայում, Հաթայում: Ներկայումս աշխատանքներ են տարվում հրդեհի օջախների տեղայնացման ուղղությամբ:
Հրդեհը մարելու համար ներգրավված են տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ցամաքային տեխնիկա: Հրդեհների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Իզմիրի օդանավակայանի աշխատանքը: Մարդկային զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ մի քանի գյուղ ամբողջությամբ այրվել է:
Թուրքիայում արդեն ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, որոնք մեղադրվում են անտառային հրդեհների առաջացման համար: