Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա օդային ճանապարհով տեղափոխվել է Հայաստան

Աստղիկ Խաչատրյան 23.08.2024 - 20:11
23.08.2024 - 20:11 դիտում

Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ: ՀՀ Կառավարությունը կազմակերպել է Հայաստան օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը:

«Քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։ Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և Կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։

Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»,- գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

Մեր գործընկեր Gevorg Kalloshyanի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղավ գրեթե մեկ օրում կազմակերպել Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան։

Քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։ Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։

Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում։

Опубликовано Gor Tsarukyan Пятница, 23 августа 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ