Թուրքիայում Հայաստանը նվաճել է հերթական չեմպիոնական տիտղոսը

20.08.2022 - 23:04 դիտում

Թուրքիայում Հայաստանը նվաճել է հերթական չեմպիոնական տիտղոսը:

Այս անգամ փայլում է 66կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։

Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։

Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ