Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել. պահանջում են նաև Էրդողանի հրաժարականը

Աստղիկ Խաչատրյան 24.11.2021 - 20:42
24.11.2021 - 20:42 դիտում

Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են պաշտոնանկ անել երկրի Կենտրոնական բանկի ղեկավարին:

Պատճառը վերջինիս վարած ֆինանսական քաղաքականությունն է, ինչի հետևանքով թուրքական լիրան էականորեն արժեզրկվել է:

Ակցիայի մասնակիցներից ոմանք պահանջում են նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և կառավարության հրաժարականը:

Հաղորդվում է, որ թուրքական ոստիկանությունը սկսել է փակել դեպի Կենտրոնական բանկ տանող ճանապարհները:

Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել. պահանջում են նաև Էրդողանի հրաժարականը
https://www.auroranews.am/news/2021-11-23-tesanyo%D6%82t-turqiayum-zangvatsayin-tsuytser-en-sksvel

Опубликовано Radio Aurora Вторник, 23 ноября 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ