Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 29 հազարը

12.02.2023 - 20:02 դիտում
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29 605-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

147 934 քաղաքացի տարհանվել է այլ նահանգներ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։
 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ