Թուրքիայում երկրաշարժից հետո գազատար է պայթել

Աննա Կոստանյան 6.02.2023 - 14:45
6.02.2023 - 14:45 դիտում

Թուրքիայի պետական գազանավթային ընկերություն «BOTAŞ»-ը հայտարարել է, որ տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո հարավ-արևելյան Հաթայի նահանգի Քըրըքհան շրջանի Թոփբողազը գյուղի տարածքում գազատար է պայթել։ Դրա հետևանքով նաև հրդեհ է բռնկվել:

Այդպիսով Քահրամանմարաշ-Հաթայ գազատար խողովակը շարքից դուրս է եկել և ներկա պահին դադարեցվել է գազամատակարարումը:

Պետական գազանավթային ընկերությունը նշել է նաև, որ իրենք տեղանշել են վնասված կետերը և այժմ աշխատանքներ են տարվում դրանք վերանորոգելու և գազի անխափան հոսքը վերականգնելու ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ